Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին. Ալեքսանյան Zarkerak - Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին. Ալեքսանյան
Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին. Ալեքսանյան

Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր ընդդիմադիր գործընկերները շատ են սիրում խոսել ինքնությունից, կոռուպցիայից: Մեր ընդդիմադիր գործընկերները գալիս մեզ ասում են՝ պարգևավճար, հավելավճար, աշխատավարձ, այսօր կփորձենք խոսել աշխատավարձերի ու երբ փորձում են դա նույնականացնել կոռուպցիայի հետ, այդ մասին»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, որ 2008 թվականը եղել է այն թվականը, երբ Քոչարյանի ամսական աշխատավարձը եղել է ամենաբարձրը մնացած տարիների համեմատ. «2008-ին Քոչարյանի աշխատավարձը եղել է 400 հազար դրամ, 1310 դոլար: Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Այս ունեցվածքին հասնելու համար այս աշխատավարձով Ռոբերտ Քոչարյանը պետք է աշխատեր 12 հազար 722 տարի: Ենթադրենք ամեն ամիս կրկնակի պարգևավճար է ստացել, այդ դեպքում նրան պետք կլիներ 75 հազար ամիս: Ասում են՝ պատգամավորները ստացել են 600 հազար դրամ պարգևավճար: Ձեր գործընկեր Վահե Հակոբյանը, սա եղել է պետական պալատում իր ամենաբարձր աշխատավարձը, մարդը դքսության ժառանգորդ չի: Նրանից և իր ընտանիքից պահանջվում է բռնագանձել 20 միլիոն դոլար, որպեսզի նա 20 միլիոն դոլարն այդ աշխատավարձով ունենար, պետք է աշխատեր 13 հազար 333 ամիս: Հենց սրա համար է, որ ասում ենք՝ այս մարդիկ ապուշի տեղ են փորձում դնել, երբ այս 20 միլիոնը, 200 միլիոնը փորձում են նույնականացնել 1000 դոլարանոց պրեմիայի հետ, սրա մասին է այս խոսակցությունը: Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին»:

26 Մարտ, 2026 15:19
Վեր