Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն Zarkerak - Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն
Zarkerak Zarkerak - Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն
Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն

Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն։ Որոշման նպատակն այն է, որպեսզի վարչական կառավարման արդյունավետությունը բարձրանա, ֆինանսական ռեսուրսներն օպտիմալ օգտագործվեն, կառավարման գործընթացները պարզեցվեն։

Ըստ ընդունված որոշման` «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ–ները կմիանան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին» և կստեղծվեն Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր։

Բացի այդ, կմիավորվեն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» և «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ–ները և կստեղծվի Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ։

Կմիավորվեն նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնն» ու «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնը» և կստեղծվի Մալաթիա–Սեբաստիայի մասնաճյուղ։

Միավորման և կվերակազմավորման գործընթացը կվերաբերվի նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ին` ստեղծելով Գյումրու մասնաճյուղ։

«Նշված յուրաքանչյուր դեպքում կազմակերպությունն իրականացնում է մեկ տեսակի գործառույթ, որը դժվարություններ է ստեղծում խնամքի կամ աջակցության այլ տեսակի ծառայության կարիք ունեցող անձանց կամ նրանց ընտանիքներին աջակցելու գործընթացում։ Միևնույն ժամանակ իրականացվում է միատեսակ ծառայությունների կարիք ունեցող անձանց կենտրոնացում մեկ հաստատությունում, որը դեմ է ներառականությանը, ինչպես նաև խոչնդոտում է մասնագետների հավասարաչափ պրոֆեսիոնալիղմի ձևավորմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Որոշման մեջ նշվում է նաև, որ միացվող կազմակերպությունների ընտրությունը պայմանավորված է գործունեության ուղղվածությամբ, մատուցվող ծառայությունների բովանդակությամբ և գործունեության իրականացման վայրով։

 

 

26 Մարտ, 2026 12:51
Վեր