Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ խոշորացված համայնքի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Ford»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

