Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՔԿ-ից։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վարդենիսում այսօր 3 պահեստազորայիններ են դանակահարվել։


