Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին Zarkerak - Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին
Zarkerak Zarkerak - Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին
Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին

Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը:

Այն սկսվեց ՀՀ պետական օրհներգի կատարմամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ կուսակցության կանոնադրության համաձայն՝ պետք է ընտրեն համաժողովի նախագահող և քարտուղարներ:

Նրա խոսքով՝ վարչությունում քննարկել են և հնչել է առաջարկ՝ վարչության նախագահը լինի նախագահող, իսկ նախագահի տեղակալները՝ քարտուղարներ:

Հարցը դրվեց քվեարկության, որից հետո վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու օրվա ընթացքում:

«Հնչելու են ելույթներ և հընթացս մենք երեք հարց ենք քվեարկության դնելու: Քվեարկությունը լինելու է բաց, ըստ էության, գիտեք, մնացած գործընթացները մենք արդեն երկփուլ քվեարկությամբ որոշումներ կայացրել ենք, հրապարակել ենք, այսօր պետք է վերջնական, դե յուրե հաստատենք մեր իսկ կողմից կայացված որոշումները»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

 

04 Ապրիլ, 2026 16:49
Վեր