Համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Zarkerak - Համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապրիլի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ջրաշեն գյուղի 38-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկաններին 38-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է «Իժ» տեսակի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Ցողամարգ գյուղի 71-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 71-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան և 13 պարկուճ։

Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

21 Ապրիլ, 2026 20:53
Վեր