Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Zarkerak - Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Zarkerak Zarkerak - Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180 կգ-ն: Այս վարժությունում նա երրորդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալ էին նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

21 Ապրիլ, 2026 22:02
Վեր