Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմակից՝ ընտրակաշառքի գործով անցնող Գոհար Ղումաշյանի նոր հայտարարությանը։ Ղումաշյանը, մասնավորապես ասել է, որ 103-ամյա վետերանին ցանկացել է հեռուստացույց նվիրել ոչ թե գալիք ծննդյան օրվա՝ 2026 թվականի հունիսի 17-ի, այլ անցած տարվա՝ 2025-ի հունիսի 17-ի առիթով։
«Պարոն կալուգացի Սամո, Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես։ Ես չգիտեմ ինչով եք զբաղվում շաբաթ-կիրակի ձեր քաղաքական թիմով, բայց ինձ համար գերակնհայտ է, որ եթե դուք որոշեք ներկայացումներ տալ ձեր կողմից 15 տարում կառուցած կրկեսի շենքում, ամեն ներկայացմանն անշլագ կլինի»,- տեսանյութում ասել է Ալեքսանյանը։

