ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին Zarkerak - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ոչ ոքի չթողնելով հետևում․ զարգացնելով հասարակությունը բոլոր սերունդների համար Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով քննարկմանը, հայտնում են ԱԳ նախարարությունից։

 

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ESCAP-ի կողմից իրականացվող ջանքերը՝ մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական պաշտպանության համակարգերի խթանմանն ուղղված միջոցառումների առաջմղման գործում։

 

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ և ներառական քաղաքականությունները սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և կանանց հզորացման ուղղություններով։ Ընդգծել է, որ այդ քաղաքականությունների շրջանակներում մեկնարկել են մի շարք ծրագրեր՝ ուղղված կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, հատկապես գյուղական բնակավայրերում, նրանց հմտությունների զարգացմանը, ռեսուրսների հասանելիության բարելավմանը և կանանց առաջնորդության խթանմանը։

 

Ներկայացվել են Հայաստանի 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները՝ ընդգծելով ընտանիքի բարեկեցության և անհատների հզորացման կարևորությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է նաև ՀՀ կառավարության կողմից ներդրված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի կարևորությունը։

 

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ներառական, դիմակայուն և կայուն սոցիալական զարգացման կարևորությունը, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

 

21 Ապրիլ, 2026 23:11
Վեր