Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Zarkerak - Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Zarkerak Zarkerak - Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

 

Մասնավորապես՝

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

 

Վերժինե Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Տիգրան Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Գոհար Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

 

Եսայի Աբովյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Նարեկ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գևորգ Խաչատրյանըփոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

 

Ալիսա Սմբատյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

 

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Ավետիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

 

Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

 

Տիգրան Վարդանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

 

Սևադա Ադամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

 

Արիստակես Գրիգորյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Վարդան Վարդանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

 

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին:

 

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Մովսեսյանըփոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

 

Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

28 Ապրիլ, 2026 10:06
Վեր