Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ Zarkerak - Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ

Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հատուկ նիստին՝ «Էներգետիկ և մատակարարման հոսքերի պաշտպանության ապահովում» թեմայով, որը նվիրված էր գլոբալ զարգացման վրա միջազգային առևտրի, էներգետիկ և մատակարարման շղթաների վրա աճող անկայունության հետևանքներին։

 

Ներկայացուցչությունից հայտնում են՝ դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կենսական շահագրգռվածությունն իր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ ընդգծելով դեէսկալացիայի, դիվանագիտության և միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք հարգման հրատապ անհրաժեշտությունը, միաժամանակ մատնանշելով տարածաշրջանային ճգնաժամերի ավելի լայն հետևանքները գլոբալ առևտրի, կապակցվածության և տնտեսական կայունության վրա։

 

Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ նա ընդգծել է, որ տարանցիկ ուղիների խաթարումները, վառելիքի և էներգետիկ գնաճը, ինչպես նաև խորացող տնտեսական անորոշությունը անհամաչափորեն ազդում են կառուցվածքային խոցելիություններ ունեցող երկրների վրա։ Նա կոչ է արել ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ մատակարարման շղթաների դիմակայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև զարգացող երկրներին ժամանակին և մատչելի միջազգային ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով։

 

16 Մայիս, 2026 10:51
Վեր