Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են մայիսի 16-ին, Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական ոստիկանները այնուհետև ճշտում են նրա գտնվելու վայրը, ինչից հետո տանում բացատրական աշխատանքներ, և այդ քաղաքացին ժամեր անց ինքնակամ ներկայանում է Երևանի քրեական վարչություն՝ իր հետ բերելով հանցագործության գործիք հանդիսացող, իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի ինքնաձիգը։
Կրակոցների արդյունքում էլ պարզվել է, որ տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ, 21-ամյա Երևանի բնակիչ Նվեր Ա․-ն, ինքնաձիգով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։


