Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի խաղաղ կարգավորման առաջարկին ի պատասխան՝ Միացյալ Նահանգները ներկայացրել է իր սեփական հինգ կետանոց առաջարկը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնը առաջ է քաշել հետևյալ հինգ պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից որևէ տեսակի փոխհատուցում չվճարելը, Իրանից 400 կիլոգրամ ուրանի դուրսբերումը և ԱՄՆ-ին փոխանցումը, Իրանի միջուկային օբյեկտներից միայն մեկի շահագործման շարունակումը, իրանական արգելափակված ակտիվների նույնիսկ 25%-ի սառեցումից հրաժարվելը և ամենուրեք ռազմական գործողությունների դադարեցումը՝ կախված բանակցությունների ավարտից», – գրում է Fars-ը։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի առաջարկի համաձայն, նույնիսկ եթե Թեհրանը ընդունի բոլոր նշված կետերը, Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի վերսկսման սպառնալիքը մնում է։
Իրանական Tehran Times թերթը ուրբաթ օրը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մերժել է Իրանի 14 կետից բաղկացած հակամարտության կարգավորման առաջարկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ Իրանի վերջին արձագանքը ԱՄՆ հակամարտության կարգավորման առաջարկին անվանել է բացարձակապես անընդունելի։

