Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը Zarkerak - Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը
Zarkerak Zarkerak - Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը
Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը

Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 1-ից Հայաստանում կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր։

Ծրագրում կընդգրկվեն Ղարաբաղից տեղահանված՝ մեկից երեք անդամ ունեցող առանձին խմբերի այն ընտանիքները, որոնք

  • բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանցից,
  • բաղկացած են միայն 60 և ավելի տարեկան անձանցից,
  • 2 անդամի դեպքում ընտանիքի անդամների տարիքային համագումարը 115 և ավելի է,
  • 3 անդամի դեպքում  ընտանիքի անդամների տարիքային համագումարը 175 և ավելի է։

Տվյալ խմբերում ընդգրկվող քաղաքացիներն առնվազն 10 տարի կստանան  ամսական 40,000 դրամ՝ վարձակալության վարձավճարի մասնակի փոխհատուցման նպատակով։

Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է 4 միլիոն դրամ։ Այսինքն, եթե ընտանիքը բաղկացած է 5 անձից, ապա ընդհանուր աջակցությունը կազմում է 20 միլիոն դրամ։ Նախկինում 4 միլիոնի փոխարեն տրամադրվել է 3 միլիոն դրամ։

Այն ընտանիքները, որոնք արդեն ձեռք են բերել բնակարան մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամի պայմաններում՝ նույնպես կստանան հավելյալ մեկ միլիոն դրամ, որը  կարող են ուղղել տեխնիկայի ձեռքբերմանը կամ հիփոթեքիային վարկի մարմանը։

2022 թվականի ապրիլից գործող՝ Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3,948 ընտանիք, որից 3,717-ն արդեն գնել կամ կառուցել է տուն։  Ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ-ի դեկտեմբերի 30-ը։

2024 թվականի մայիսից գործում է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ 2026 թվականի մարտի 30-ի դրությամբ՝ ծրագրին դիմել է 12,265 ընտանիք: Հավաստագիր է ստացել 6,193 շահառու, որից 2,857-ն արդեն ձեռք է բերել կամ սկսել է տուն կառուցել։ Մյուսներն ունեն վկայականներ և շուտով կունենան բնակարաններ։

20 Մայիս, 2026 16:08
Վեր