Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ ներգաղթային օրենքը ներգաղթային վիզայի բոլոր դիմողներից պահանջում է անցնել բժշկական զննում՝ հանրային առողջության պահպանման, ինչպես նաև Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի պահանջները կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Բուժզննումը միտված է հայտնաբերելու հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունները՝ ԱՄՆ-ում դրանց տարածումը կանխելու նպատակով։ Այն հաստատում է, որ դիմողները ստացել են անհրաժեշտ պատվաստումները՝ պաշտպանելով թե՛ դիմողին, թե՛ ԱՄՆ բնակչությանը»,- ասվում է հաղորդագրությունում։


