Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ Zarkerak - Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ
Zarkerak Zarkerak - Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ
Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ

Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։

Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։

Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

21 Մայիս, 2026 11:30
Վեր