Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։


