Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում մայիսի 20-ի ցերեկը, 21-25-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 21-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում մայիսի 20-ի երեկոյան, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։


