ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին Zarkerak - ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին
Zarkerak Zarkerak - ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա։

Բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել ու ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր որակ և բովանդակություն։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»։

 

02 Հունիս, 2026 11:35
Վեր