Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել Zarkerak - Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել
Zarkerak Zarkerak - Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել
Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ՝ ընդհանուր 36,94 գրամ քաշով։

 

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով։ Հայտնել է նաև, որ հինգ փաթեթ արդեն իսկ տեղադրել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում։

 

25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

 

Կատարվում է նախաքննություն։

 

02 Հունիս, 2026 17:45
Վեր