Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու: Ավելին, ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց տեղ չեն հասնում, իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել՝ զրպարտության հոդվածով:
Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- գրել է նա:


