Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-4 աստիճանով Zarkerak - Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-4 աստիճանով
Zarkerak Zarkerak - Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-4 աստիճանով
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ի առավելապես կեսօրից հետո, 7-ի օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 2-6-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

02 Հունիս, 2026 16:09
Վեր