Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 2-ից լիարժեք շահագործման ռեժիմի է անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո:
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալով՝ Մարաբդա-Կարծախ երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կմ: Ծրագրի շրջանակում վերակառուցվել և արդիականացվել է 153 կմ երկաթուղի, ինչպես նաև կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային հատված:
Փորձագետների հաշվարկներով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի ամբողջական շահագործման հանձնումից հետո դրա թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 մլն տոննա:


