Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն Zarkerak - Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն
Zarkerak Zarkerak - Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն
Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն

Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ՌԴ-ի ասածն այն է, թե պատրաստ չէ ֆինանսավորել Հայաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհը, ինչը, ըստ Քոչարյանի շատ կոշտ հայտարարություն է և վերջնագիր Հայաստանի համար։

Թունյանը ընդգծել է՝ Քոչարյանը նախ դրանով մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների առջև ծագած խնդիրներն իրականում քաղաքական ենթատեքստ ունեն, որպեսզի ՀՀ-ն շարժվի այնպես, ինչպես Ռուսաստանն է ուզում։

«Երկրորդ, Քոչարյանը խոստովանում է, որ լավագույն լուծումը տեսնում է այդ վերջնագրին համաձայնելը, այսինքն խելոքանալ և լսել, թե մեզ ինչ են ասում, և 3-րդ, պարոն Քոչարյան, ես համոզված եմ, որ էդ խնդիրները մի քանի օրից լուծվելու են, բայց համոզված եղեք, որ անգամ դրանց չլուծվելու պարագայում Կառավարությունը բավարար միջոցներ կգտնի իր տնտեսվարողներին աջակցելու համար, կգտնի էդ թվում ձեր ու ձեր մտերիմներ կուտակած ապօրինի կարողությունների հաշվին, դրանք օգտագործելով։

Սա ևս մեկ ապացույց է, թե հունիսի 7-ին ինչու չի կարելի ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, որովհետև բոլորը նույն գծի մեջ են»,- ասել է ատգամավորը։

02 Հունիս, 2026 22:35
Վեր