Շղթայական ավտովթար Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր Zarkerak - Շղթայական ավտովթար Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Շղթայական ավտովթար Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր
Շղթայական ավտովթար Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր

Շղթայական ավտովթար Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից դեպի Օրբելի փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Kia K5» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Միրզախանյանը և Խաչիկ Զախարյանը։


Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

03 Հունիս, 2026 22:07
Վեր