Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին Zarkerak - Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին
Zarkerak Zarkerak - Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին
Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին

Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Ապրանքների գները այժմ  կէժանանա, սակայն դա երկար չի տևի՝ կախված պետության  աջակցության ինտենսիվությունից: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը անդրադառնալով Ռուսաստանի կողմից ապրանքների սահմանափակմանը:

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի հունիսի 3-ից սահմանափակումներ է կիրառել Հայաստանից և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։  Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Գյուղմթերքների և տարբեր ապրանքների գծով Ռուսաստանը մեր երկրի հիմնական առևտրային գործընկերն է  և մեր երկիրը արտահանման 92-98 տոկոսի սահմանաններում բավարարված էր Ռուսաստանի հետ առևտրով: Ապրանքների մեծ մասը բանջարեղեններ, մրգերն են, ինչպես նաև ծաղիկներ և որոշակի կաթնամթերք և բավականին մեծ մասը ալկոհոլային խմիչքներ՝ հատկապես կոնյակ և գինիներ»,- նշեց տնտեսագետը: 

Ըստ նրա՝ եթե ապրանքները չեն արտահանվում բնական է դրանք մնում են  արտադրողի վրա և կոպիտ ասած արտադրողը պետք է լուծումներ գտնի․ օրինակ՝ պետք է արագ գտնի այլ շուկաներ, սակայն  հաշվի առնելով, որ ֆերմերների մեծ մասը չունեն այդ մարքեթինգային գիտելիքները,  ժամանակը, հնարավորությունները:

«Այստեղ պետք է ձեռք մեկնի պետությունը: Օրինակ՝ պետությունը  կարող է պահածոյագործական գործարաններին տրամադրել  սուբսիդավորված վարկեր կամ տրամադրել փոխառություններ՝ էժան տոկոսով, որպեսզի նրանք շատ արագ այն մթերքները  որոնք, որ հնարավոր է պահածոյի վերածել, գնեն գյուղացիներից: Իսկ ծաղիկների դեպքում, դրանք կարող է գնել պետությունը և վաճառել ծաղկի խանութներին»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ  այժմ գյուղացիները կամ ֆերմերները կառչելով փրփուրներից, բնականաբար  պետք է ապրանքը վաճառեն ներքին շուկայում  և ինչքան հնարավոր է  էժան գնով: Նրա խոսքով՝ այժմ շատ ֆերմերային տնտեսություններ կարող են  իրենց եկամտաբերությունը կորցնել, որի հետևանքով  հնարավոր է նաև սնանկանալ կամ ընկնեն վարկերի, տոկոսների տակ և այս ամենից ելնելով պետության հաջորդ քայլը  ուշադրություն սևեռելն է, որպեսզի չսնանկանան այդ ֆերմերային տնտեսությունները․ այսինքն բանկերի հետ փորձեն բանակցել՝ օրինակ տոկոսադրույքները կանգնեցնեն կամ էլ պետությունը վարկերի տոկոսադրույքները վճարի:

«Լուծումներից մեկն էլ  այն է, որ պետությունը  դիմի  Եվրոպական շուկա քվոտաներ  տրամադրելու համար»,- ասաց նա: Գագիկ Մակարյանը նաև նկատեց, որ շատ դեպքերում խոսվում  է արևմուտք նաև  եվրոպա ապրանքները արտահանելու մասին։ 

«Մեր շրջակա երկրների մեծ մասը մահմեդական երկրներ են հատկապես արաբական աշխարհը, իսկ մահմեդական երկրներ ապրանքներ վաճառելու համար պետք է ունենանք Հալալ սերտիֆիկատ։ Կարծում  եմ, որ Ռուսաստանը սահմանափակումները կշարունակի նաև ընտրություններից հետո, որովհետև եթե դրանք պայմանավորված են ապրանքների որակով, ապա  դրանց որակը ընտրություններից հետո կտրուկ չի լավանալու, իսկ եթե քաղաքական է ևս կարող է այդ նույն քաղաքականությունը շարունակել որոշակի կախվածություն ստեղծելով իրենց»,-հավելեց տնտեսագետը:

 

 

 

03 Հունիս, 2026 15:20
Վեր