Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանների հետևողական և օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխան հայտնաբերվել է և անվտանգ վերադարձվել ծնողներին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։
Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրությունում։


