Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Գեղարքունիքի մարզում են:
Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում իր ելույթներից մեկում ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը:
«Էդ մարդիկ իրենց գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո, ինքնուրույն ոչ մի բան չեն արել: Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ, և բացահայտվել է տարիներ առաջ նրա խնդրանք-աղերսանքը՝ ուղղված օտար երկրին, թե որ ինձ մտցրել եք քաղաքականություն, հիմա խնդրում եմ՝ դուրս հանեք:
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, այս ընտրություններով ինքը մինչև քոք մաշելու է ու էդպես հայտնվելու է բանտում»,- ասել է վարչապետը:

