Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ Zarkerak - Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Zarkerak Zarkerak - Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից:

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նշենք, որ այս պահին դեռևս ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք, որ Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերերը տարածել էին սոցցանցում։

Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում էր ստացել և փոխանցել ՀՀ քննչական կոմիտեին:

Ըստ տարածվող լուրերի` միջադեպի մասնակիցներից մեկը ՔՊ-ական պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին է:

 

03 Հունիս, 2026 17:02
Վեր