Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Zarkerak - Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-3-ը: Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: 

Մասնավորապես՝

  • 54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8-ական դեպք՝ խարդախության, շորթման,
  • 5-ական դեպք՝  հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքային  պարտականության կամ անվտանգության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի,
  • 2-ական դեպք՝ ընտրակաշառք ստանալու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ինքնիրավչության։

    Բացահայտվել է խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի հայտնաբերման, փողերի լվացման, ընտրակաշառք տալու, դրամական միջոցների մաքսանենգության, փաստաթղթեր կամ պետական պարգևներ սուտ մատնության, կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, բուժաշխատողի կողմից պարտականությունները չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի։

    Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
    Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
    Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 7  դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

03 Հունիս, 2026 14:16
Վեր