Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի առիթով։
«Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը»,- գրել է Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:


