Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Zarkerak - Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Zarkerak Zarkerak - Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս նշանակալի հաղթանակի և այն հստակ մանդատի կապակցությամբ, որը նրան վստահել է Հայաստանի ժողովուրդը՝ շարունակելու առաջնորդել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։ Այսպես է Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Սա հստակ տեսլականի, համարձակության և առաջնորդության ուժեղ վերահաստատումն է՝ ուղղված հավակնոտ ինստիտուցիոնալ և հասարակական բարեփոխումների առաջմղմանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և Հայաստանը եվրոպական արժեքների ընտանիքին առավել մոտեցնելուն։

Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերություններն էլ ավելի խորացնելու, երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև խաղաղության, ժողովրդավարության և մեր ժողովուրդների համար ավելի ուժեղ եվրոպական ապագայի շուրջ մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ։

 

09 Հունիս, 2026 23:52
Վեր