Նոր գաղափար եմ առաջարկել, որ մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Նոր գաղափար եմ առաջարկել, որ մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Նոր գաղափար եմ առաջարկել, որ մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ. Նիկոլ Փաշինյան
Նոր գաղափար եմ առաջարկել, որ մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ. Նիկոլ Փաշինյան

Նոր գաղափար եմ առաջարկել, որ մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել ընտրությունների առիթով: Մեր հիմնական անելիքը, ինչպես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու՝ նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքն այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու միջոց է»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ կսկսեն Կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը նոր Կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ԱԺ-ում. «Այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ Կառավարության և ապագա Կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի նախորդող շրջանի աշխատանքների վերլուծություն իրականացնենք և պլանավորենք: Լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել՝ ո՛չ Կառավարության կազմի, ո՛չ ծրագրի և այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետև նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրություններ, այս անգամ ավելի հանդարտ ռեժիմով կաշխատենք»:

Փաշինյանը նշեց, որ նոր գաղափար է առաջարկել՝ առաջիկա ծրագրում ունենալ առաջնահերթությունների հստակ ցանկ. «Պատմության մեջ չի եղել և չի էլ լինելու այնպիսի ծրագիր, որ 100 տոկոսով իրականացվում է: Կարևոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ, որպեսզի ամենօրյա աշխատանքով հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ: Այո, նոր փուլ է գալիս, բայց դրա ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ սա աշխատանքի շարունակությունն է, որը պետք է դարձնենք ավելի արդյունավետ»:

11 Հունիս, 2026 11:15
Վեր