Որքան փոխհատուցում կստանան հունիսին ծիրան, սալոր, կեռաս, գինի, հանքային ջուր արտահանող տնտեսվարողները. մանրամասնում է Արման Խոջոյանը Zarkerak - Որքան փոխհատուցում կստանան հունիսին ծիրան, սալոր, կեռաս, գինի, հանքային ջուր արտահանող տնտեսվարողները. մանրամասնում է Արման Խոջոյանը
Zarkerak Zarkerak - Որքան փոխհատուցում կստանան հունիսին ծիրան, սալոր, կեռաս, գինի, հանքային ջուր արտահանող տնտեսվարողները. մանրամասնում է Արման Խոջոյանը
Որքան փոխհատուցում կստանան հունիսին ծիրան, սալոր, կեռաս, գինի, հանքային ջուր արտահանող տնտեսվարողները. մանրամասնում է Արման Խոջոյանը

Որքան փոխհատուցում կստանան հունիսին ծիրան, սալոր, կեռաս, գինի, հանքային ջուր արտահանող տնտեսվարողները. մանրամասնում է Արման Խոջոյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախորդ շաբաթ Կառավարությունը հաստատեց ՀՀ-ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանմանն աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատկարարման նոր շղթաների ձևավորմանը: Այժմ առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը՝ ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդի արտահանումը խթանելու նպատակով»,-Կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ըստ Խոջոյանի՝ առաջարկվում է հունիսի ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում. «Ծիրանի 1կգ-ի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 250 դրամ, կեռասին՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ և հանքային ջրի համար՝ 150 դրամ: Նշված ապրանքների արտահանումը հունիսի ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է 2 փաստաթուղթ՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր, ինչպես նաև հաշիվ-ապրանքագիր: Այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները»:

Խոջոյանը նշեց, որ այս ընթացքում արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 հազար 900 կգ ծիրան. «Այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում»:

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց. «Համոզված եք, որ հետո ստիպված չենք լինելու հետ ներմուծել այդ նույն ապրանքները, մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց: Ուշադրություն եմ հրավիրում, որ Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ իրենց բարեկամներին ասեն՝ մի քիչ մեզ ծիրան ուղարկեք»:

11 Հունիս, 2026 11:43
Վեր