Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նիդերլանդների վարչապետն ինձ անձնական նամակով գրել է, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում և իրենք էլ կաջակցեն, խոսքը վարդի շուկայի մասին է: Նախորդող շրջանում, երբ տարբեր տեղեր էինք այցելում, անընդհատ մտածում էինք՝ ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներին հնարավորություն լինի հասանելիություն ստանալ, բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ տասնյակ անգամներ ստանդարտների մասին խոսել են և ծրագրեր են արել, ֆինանսավորումներ են ապահովել, որպեսզի տնտեսությունն այդ ուղղությամբ շարժվի. «Հիմա նրանք, ովքեր ականջալուր են եղել՝ որևէ խնդիր չեն ունենալու: Այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք, Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ աշխատում են, հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, էլ չեմ ասում TRIPP նախագծի իրականացման շրջանակներում հնարավորություններն էականորեն կավելանան: Մենք միշտ էլ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատել ենք և դա եղել է մեր քաղաքականությունը, հիմա տեսնում ենք, որ դա արդյունք է տալիս: Մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի ենթադրենք նրանք, ովքեր արտադրում են լոլիկ՝ կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող»:


