Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի: 8 տարուց ավել աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի վրա, եթե ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները համբերատար կփորձենք փարատել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իրեն ընտրություններում հաղթելու առթիվ չշնորհավորելուն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է արտահանումներին՝ Փաշինյանը նշեց. «Անսահմանափակ շուկաներ կան, բայց դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ի հետ մեր գործերը փակում ենք: ԵԱՏՄ շուկաներ կան, որոնք մենք նորմալ մուտք մինչև այս պահը չենք ունեցել, հսկայական շուկաներ, որտեղ մենք սիմվոլիկ արտահանումներ ենք ունեցել՝ տրանսպորտային սահմանափակումների պատճառով, հիմա Ադրբեջանով տրանսպորտային հնարավորությունը բացվել է և սա նոր հնարավորություն է Հայաստան-Ղազախստան երկկողմ առևտրաշրջանառության առումով, նույնը վերաբերում է Ղրղզստանին, ԵՄ-ի ուղղությամբ, Ախալքալաք-Կարս երկաթուղին բացվել է, երկկողմ առևտուրը Թուրքիայի հետ դե յուրե արձանագրվել է, սրանք բոլորը հնարավորություններ են: ՌԴ-ի հետ մենք եղբայրաբար, բարեկամաբար համբերատար կքննարկենք առանց վիճաբանությունների մեջ մտնելու, առանց նյարդի, հանգիստ կխոսենք»:
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը՝ Փաշինյանն ասաց. «Մենք պայմանագիր ունենք, պայմանավորվածություններ ունենք՝ ընդ որում երկարաժամկետ, դժվար եմ պատկերացնում՝ կողմն այդ պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի, դա պայմանագրային գործելակերպ չի: Ամեն դեպքում մենք բոլոր սցենարներն էլ նայում ենք»:


