Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու-ստանալու նոր դեպքերով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել է, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում:


