ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Zarkerak - ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Zarkerak Zarkerak - ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԱ-2026-ի խմբային փուլի K խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը։ Սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+5′) կոնգոլեզցի Յոան Վիսան վերականգնեց հավասարությունը՝ խփելով Կոնգոյի ԴՀ-ի պատմության մեջ առաջին գոլը աշխարհի առաջնություններում։

Աֆրիկյան այս հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ է մասնակցում Մունդիալին (նախորդը 1974 թվականին էր, երբ թիմը հանդես էր գալիս Զաիր անվան տակ)։

Ուշագրավ է, որ Կոնգոյի ԴՀ-ի հայտացուցակում էր նաև հայկական «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն, ով, սակայն, ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին:

Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց առանց փոխարինման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։

Նա խաղադաշտ դուրս եկավ իր կարիերայի 6-րդ աշխարհի առաջնությունում՝ կրկնելով արգենտինացի Լիոնել Մեսսիի ռեկորդը: Բացի այդ, Ռոնալդուն դարձավ Մունդիալների պատմության մեջ մեկնարկային կազմում ընդգրկված ամենատարեց դաշտային խաղացողը։

Այս խաղից հետո Պորտուգալիան ու Կոնգոյի ԴՀ-ն վաստակեցին մեկական միավոր և զբաղեցնում են K խմբի մրցաշարային աղյուսակի առաջին ու երկրորդ հորիզոնականները։

Երկրորդ տուրում՝ հունիսի 23-ին, պորտուգալացիները կմրցեն Ուզբեկստանի, իսկ կոնգոլեզցիները հունիսի 24-ին կհանդիպեն Կոլումբիայի հետ։

17 Հունիս, 2026 23:17
Վեր