Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Zarkerak - Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Zarkerak Zarkerak - Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչության անդամ գործընկերներիս այն վստահության համար, որ ցույց տվեցին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ում վարչության անդամներն ընտրել են որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու։

 

«Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը և ուզում եմ ասել նաև, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված թեկնածուների հետ, որոնք որ կային այսօր»,-ասաց նա։

 

Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնում կին թեկնածու առաջադրելուն, Ալեքսանյանը պատասխանեց․ «Լրիվ լեգիտիմ է ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն՝ փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում։

 

Այնուամենայնիվ, մեր ներկայացված կին թեկնածուները՝ առնվազն երկուսն էլ, բավականին կայացած են և երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունեն»։

 

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու էին ցանկանում դառնալ ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։

29 Հունիս, 2026 22:27
Վեր