Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանն առաջադրվել են Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուներ: «Քաղաքացիական պայմանագիրը» այս անգամ ևս որոշումը կայացրել է փակ գաղտնի քվեարկությամբ: Նիստից հետո որոշման մասին հայտարարել է կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայոց ցեղասպանության զենք-այնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից»,- հայտարարել է վարչապետը՝ ՔՊ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի արձագանքում ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի կառավարության որոշմանը:


