«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Zarkerak - «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի
Zarkerak Zarkerak - «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի
«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի

«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանն ընդառաջ «Հրազդան» մարզադաշտում կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցումային այլ ենթակառուցվածքներ։

Այդ նպատակով Կառավարությունը շուրջ 63 մլն դրամ է հատկացրել վերակառուցման և նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերման համար՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2026թ բյուջեում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հրազդան մարզադաշտում կապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևերի վազքուղի և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքները, ինչպես նաև կվերակառուցվի մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղին։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ արդեն իրականացվել է «Հրազդան» մարզադաշտի տեխնիկական վիճակի զննություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ մարզադաշտի հարավային և հյուսիսային տրիբունաները կարող են օգտագործվել նստատեղերի 50%-ի նստեցմամբ՝ մոտ 11750 մարդ։ Արևմտյան տրիբունայի նստատեղերը 100%-ով կարող են օգտագործվել՝ 8100 մարդ, իսկ արևելյան տրիբունայում կարող են օգտագործվել առաջին 11 շարքերը՝ 1716 մարդ։ Յարուսներում հանդիսատեսի նստեցումը բացառվում է։

Ըստ այդմ՝ «Հրազդան» մարզադաշտը կարող է տեղավորել շուրջ 21566 հանդիսական։ Միջոցառումներից առաջ պետք է կատարել մարզադաշտի հանդերձարանների, սանհանգույցների, վազքուղու, տարածքի բարեկարգման, հիմնանորոգման և այլ շինարարական աշխատանքներ։

Ուսումնասիրության հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման տեխնիկական բնութագիրը և գնային առաջարկը։

Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը:

09 Հուլիս, 2026 22:18
Վեր