Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Zarkerak - Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը
Zarkerak Zarkerak - Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը
Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը

Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։

Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Ղ․-ն է։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածի մարմինը քաղաքացիների հետ գետից դուրս են բերել հանգստի մեջ գտնվող 2 հրշեջ փրկարարներ։

09 Հուլիս, 2026 19:57
Վեր