Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկը տեղափոխվում է Երևան. դեմքին վնասվածքներ կան Zarkerak - Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկը տեղափոխվում է Երևան. դեմքին վնասվածքներ կան
Zarkerak Zarkerak - Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկը տեղափոխվում է Երևան. դեմքին վնասվածքներ կան
Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկը տեղափոխվում է Երևան. դեմքին վնասվածքներ կան

Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկը տեղափոխվում է Երևան. դեմքին վնասվածքներ կան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քարահունջից մինչև Գորիսի թաղամասեր գայլի հարձակումից տուժած անձանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, նրան տեղափոխում են Երևան։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գորիս բժշկական կենտրոնի խոսնակ Արև Աբելյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։

«5 հոգին դուրս են գրվել, այդ թվում 3 տարեկան երեխան, իսկ 6-րդը տեղափոխվում է Երևան, որովհետև դեմքի հատվածում վնասվածքներ ունի: Վերքերը մշակվել են, կարերը դրվել են, սակայն նյարդերի հետ կապված վնասվածքներ կան, կարիք կա նեղ մասնագիտական միջամտության», -նշել է Աբելյանը՝ հայտնելով, որ մնացած բոլոր վիրավորները տղամարդիկ են՝ 40-ից մինչև 70 տարեկան։

09 Հուլիս, 2026 16:58
Վեր