Մենք պետք է գնանք  անկլավների հարցին լուծում տանք,  առերեսվենք իրականության հետ․ Փաշինյան Zarkerak - Մենք պետք է գնանք անկլավների հարցին լուծում տանք, առերեսվենք իրականության հետ․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մենք պետք է գնանք անկլավների հարցին լուծում տանք, առերեսվենք իրականության հետ․ Փաշինյան
Մենք պետք է գնանք  անկլավների հարցին լուծում տանք,  առերեսվենք իրականության հետ․ Փաշինյան

Մենք պետք է գնանք անկլավների հարցին լուծում տանք, առերեսվենք իրականության հետ․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանազատման հարցում մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով և այն քարտեզներով, որոնք դրված են սեղանին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցերին, թե ինչ փուլում են անկալավների հետ կապված հարցը և սահմանազատման գործընթացը:

«Պետք է հստակ արձանագրենք, որ եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է դա մնալու է իրեն, ուրեմն դա նշանակում է, որ Ջերմուկի և մեր մյուս օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք: Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով և էն քարտեզներով, որոնք դրված են սեղանին, որով մենք արդեն սահամանազատում իրականացրել ենք Տավուշի մարզում: Մենք պետք է գնանք և առերեսվենք իրականության հետ»,-նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ անկլավների հետ կապված հարցերը պետք է լուծվեն, որովհետև հակառակ դեպքում այն դառնալու է մի կետ, որը ներքին և արտաքին ուժերը կօգտագործեն՝ Հայաստանը ավելի խոցելի դարձնելու համար:

«Ինչ վերաբերում է էքսկլավ-անկլավի թեմային, դրա մասին խոսել եմ, այդ թվում՝ նախընտրական շրջանում, և մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք:  Ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով, մեղմ ասած, շահագրգռություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և ՀՀ-ի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների: Այսինքն՝ օրինակ, ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել: Ո՛չ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք: Ինչպիսին կլինեն լուծումները՝ դա արդեն քննարկման հարց է: Ուզում եմ նաև ասել, որ մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործմամբ, չկիրառվի: Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով իր նշած համատեքստի խնդիրների լուծմանը՝ Փաշինյանը նշեց, որ դրանց համար կա 2 տարբերակ: Առաջին տարբերակն այն է, որ տարածքն էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է: Մեկ այլ տարբերակ է այն, որ կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերում:

«Տարբերակներից մեկն այն է, որ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ «փռում ենք» և կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ: Դրա պրոցեդուրաներն էլ են նախատեսված: Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված կարգով պետք է թեմային անդրադառնանք»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նկատեց, ու Ադրբեջանական մանաթի վրա և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ է արձանագրված՝ նշելով, որ Հայաստանը այս հարցում ևս պետք է հայելային մոտեցում ցուցաբերի, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերվի:

«Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված է, Արծվաշենն առանձին նշված է ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույն էլ անձնագրերի մեջ է»,- ասաց նա և նշեցր, որ վերջերս է այդ մասին իրմացել։

09 Հուլիս, 2026 13:26
Վեր