Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները Zarkerak - Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Zarkerak Zarkerak - Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և Ավստրիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մարտինա Ֆոն Կունսբերգ Սարրեի հետ:

 

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այդ համատեքստում զրուցակիցների հետ մտքեր փոխանակելով տարածաշրջանային զարգացումների, խաղաղության օրակարգի, միջպետական հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։

 

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ավստրիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: Նա երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին ՀՀ ժողովրդավարությանը աջակցելու կապակցությամբ և կարևորել շարունակական համագործակցությունը:

09 Հուլիս, 2026 15:31
Վեր