Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օտարերկրյա արտադրության սմարթ հեռախոս, սմարթ կոշիկ ականջակալ, կոստյում կրում են, ոչ մեկ չի ասում, թե կարողա կարողա ինչ-որ տեղ մեր տվյալները կարդում են, բայց երբ սեփական երկրում ասում են, որ հեռախոսը որ ներմուծում եք, պետք է համոզվենք՝ դա մաքսանենգ ճանապարհո՞վ է, ասում են բա մեր անձնական տվյալները։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ֆեյսբուք, ինստագրամ, սոցիալական ցանցեր․ ընտանիքի անդամները իրար հետ ինչ են խոսում, ինչի մասին են կռիվ անում, ինչ են ուտում, ինչ են խմում, երբ են քնում, ոչ մեկ չի մտահոգվում, որ ինչ-որ մի տեղ այդ ինֆորմացիան կուտակվում է և դա կարող է օգտագործվի պետության դեմ, իսկ երբ իրա պետությունը ասում է՝ մաքսանենգությանը պետք է վերջ տալ, ասում են՝ անձնական տվյալները»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պաշտոնապես, որ բոլորի անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում է։ «Դուք 21-րդ դարում ոչ մի գաղտնիք չունեք, այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրայա, որ «հորս արև» հավատացեք՝ մենք ձեր մեսիջները, ձայնայինները, սննդի նախընտրությունները ազնիվ խոսք, «պապայի արև» ընդհանրապես չգիտենք»,-ասաց նա և նշեց, որ պետությունը պետք է քաղաքականություն վարի։
«Եկեք ընդհանրապես վերացնենք՝ ով որտեղից ինչ ուզում է բերի տանի, վերջում էլ հրապարակում կոտրած տաշտակ դնենք ու նստենք լացենք»,-ասաց նա։


