Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Zarkerak - Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում
Zarkerak Zarkerak - Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում

Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ստավրոպոլում հրդեհ է բռնկվել ներկերի և լաքերի պահեստում՝ ընդգրկելով մոտ 1000 քառակուսի մետր տարածք. ըստ տեղեկությունների՝ կա մեկ տուժած, հայտնել է քաղաքապետ Իվան Ուլյանչենկոն։

«Ստավրոպոլի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող ներկերի և լաքերի պահեստում հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով մոտ 1000 քառակուսի մետր տարածք։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ տուժել է։ Մասնագետները պարզում են հրդեհի պատճառը»,-գրել է Ուլյանչենկոն։

Ավելի ուշ քաղաքապետը հայտնել է, որ պահեստում բռնկված հրդեհի նախնական պատճառը գազի բալոնի ճնշման անկումն է (կամ՝ գազի արտահոսքը)։

Դեպքի վայր են ժամանել քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները, այնտեղ աշխատում են հրշեջ խմբերը, փրկարարներն ու ոստիկանությունը։

04 Հուլիս, 2026 19:13
Վեր