Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Zarkerak - Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Zarkerak Zarkerak - Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթացել իրականացվող ծրագրերին, հանդիպել բնակիչների հետ:

67328_b.jpg (851 KB)67335_b.jpg (657 KB)

Մարզային այցի շրջանակում երկրի ղեկավարը նախ այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 մլն եվրո։ Պատասխանատուները նշել են, որ ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը, մեխանիկական ոռոգումից անցում կկատարվի ինքնահոս ոռոգման, արդյունքում՝ տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ 

_13A0848.JPG (1.04 MB)_13A0941.JPG (606 KB)

Միաժամանակ, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների (կաթիլային ոռոգում) կիրառումը։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ:

_13A1364.JPG (995 KB)

Հաջորդիվ Ջրային կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են հանրապետությունում այլ ջրամբարների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

_13A1244.JPG (1.19 MB)

 

 

Հաջորդիվ Դաշտաքար բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, Կառավարության ծրագրերին։ Բնակիչները բարձրացրել են բնակավայրի դպրոցի շենքի վթարային լինելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը նշել է, որ դպրոցների կառուցման և հիմնանորոգման հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է և այս դեպքում էլ ևս խնդիրը կլուծվի։

67325_b.jpg (1012 KB)67322_b.jpg (644 KB)67326_b.jpg (816 KB)

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գոռավանում, որտեղ ներկայացվել է բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցման ընթացքը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 291 մլն դրամ, որի 80% կամ շուրջ 232 մլն 960 հազար դրամը հատկացվել է պետական բյուջեից: Նախատեսվում է 2500 քմ տարածքի վրա կառուցել 1105 քմ մակերեսով մանկապարտեզի շենք՝ 90 տեղ հզորությամբ։

67324_b.jpg (499 KB)

Այնուհետև վարչապետը զրուցել է բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին և անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնավան բնակավայր, որտեղ ներկայացվել է բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցման ընթացքը: Հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 310 մլն դրամ: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Նախատեսվում է 2730 քմ տարածքի վրա կառուցել է 1105 քմ մակերեսով մանկապարտեզի շենք՝ 90 տեղ հզորությամբ։

67315_b.jpg (716 KB)67319_b.jpg (609 KB)67318_b.jpg (671 KB)

04 Հուլիս, 2026 19:40
Վեր