Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան Zarkerak - Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Zarkerak Zarkerak - Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած Կառավարության ներդրումային կոմիտեի նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։ Տեսանյութին կից՝ քաղաքապետը գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։

«Առաջինը՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է․ անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։

Երկրորդը՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումն է․ նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։

Երրորդը՝ էլեկտրական ավտոբուսների ծրագիրն է, որով ավարտին ենք հասցնելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները»,– նշել է Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարությանը՝ կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար։

01 Հուլիս, 2026 18:16
Վեր