Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Էմիլ Հ․-ի վարած «Mercedes G» մակնիշի, 21-ամյա Ալբերտ Խ․-ի վարած «BMW» մակնիշի, 18-ամյա Ռադիկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 20-ամյա Կարեն Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


